15 հունվարի 2013 - 17:21 AMT
Առնվազն 15 մարդ է զոհվել Հալեպի համալսարանում հնչած պայթյունից

Առնվազն 15 մարդ է զոհվել Հալեպի համալսարանում հնչած պայթյունից, հայտնում է Agence France-Presse-ը՝ Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով: Պայթյունի արդյունքում վիրավորների մասին տվյալներ չկան:

Ըստ նախնական տվյալների, պայթյունի հեղինակը ահաբեկչական կազմակերպություն է, այլ մանրամասներ հայտնի չեն: Իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հաստատել է պայթյունի փաստը: