Amnesty International. Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդի վրա հարձակումը նշանակում է, որ ընտրություններն արդար և ազատ չեն լինելու

Amnesty International. Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդի վրա հարձակումը նշանակում է, որ ընտրություններն արդար և ազատ չեն լինելու

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու առաջադրված Իսա Համբարի վրա կատարված հարձակման վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է կազմակերպության պաշտոնական կայքէջից:

«Ակնհայտ կազմակերպված հարձակումը Իսա Համբարի վրա և ոստիկանության ձախողումը մտահոգիչ է: Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն իրականացնեն, իսկ Ադրբեջանի Եվրոպական գործընկերները պետք է բացատրություն պահանջեն, թե ինչպես է թույլ տրվել նախագահի ընդդիմադիր թեկնածուի վրա նման լուրջ հարձակումը: Միջադեպը փաստում է, որ գալիք նախագահական ընտրությունները արդար և ազատ չեն լինելու»,- նշել է Amnesty International-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն Ջոն Դալհուսենը:

Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Իսա Համբարը և նրա աջակիցները մտել են Լենքորան քաղաք` մասնակցելու կուսակցության շրջանային բաժնի բացման 20-ամյակի միջոցառմանը։ Մի քանի ավտոմեքենա փակել են ավտոշարասյան ճանապարհը։ Նախապես հավաքված մոտ 100 մարդ նրանց վրա ձվեր և այլ առարկաններ է նետել։ Հարձակվել են նաև հենց «Մուսավաթի» առաջնորդի մեքենայի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---