«Թալիբանը» քննադատել է Ֆրանսիային Մալիում ռազմական միջամտություն իրականացնելու համար

«Թալիբանը» քննադատել է Ֆրանսիային Մալիում ռազմական միջամտություն իրականացնելու համար

PanARMENIAN.Net - Աֆղանական «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զբիհուլլա Մուջահիդը հունվարի 15-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է ֆրանսիական ռազմական միջամտությունը Մալիի քաղաքացիական պատերազմին, հաղորդում է lenta.ru-ն:

Նրա խոսքով, Ֆրանսիան դասեր չի քաղել մահմեդական երկրներում իր և ամերիկյան ռազմական ներկայությունից և նոր սխալ է գործում: Նա պնդում է, որ հյուսիսաֆրիկյան այդ երկրում հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ՝ հիմնված «իսլամական սկզբունքների» վրա՝ առանց արտաքին միջամտության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---