Երևանում ԻԻՀ դեսպանատուն. Իրանը պաշտպանում է Բաշար Ասադի ելույթը և ծրագիրը

Երևանում ԻԻՀ դեսպանատուն. Իրանը պաշտպանում է Բաշար Ասադի ելույթը և ծրագիրը

PanARMENIAN.Net - Սիրիայի ճգնաժամի լուծման ուղղությամբ նախագահ Բաշար Ասադի կողմից ներկայացված նախագծի մասին իր տեսակետն է ներկայացրել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:

«2012 թ. դեկտեմբերի 6-ին Բաշար Ասադը ներկայացրեց մի նախագիծ, որի հիման վրա Սիրիայի ճգնաժամը կարող է լուծվել այդ երկրի կառավարության տնօրինությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնում է, որ Բաշար Ասադի նախաձեռնությունը արժանի է տարածաշրջանային և միջազգային աջակցության. ամեն դեպքում Սիրիան ունի ընդամենը երկու տարբերակ` ներկա իրավիճակի պահպանում, կամ երկխոսություն և քաղաքական ճգնաժամի վերացում:

Սույն նախագիծը բացառում է բռնությունը, ահաբեկչությունը և ցանկացած արտաքին միջամտությունը, երկրի ապագան ուրվագծվում է քաղաքական բազմակարծության և ազգային խարտիայի հիման վրա համապատասխան հիմք ստեղծելու և համընդհանուր քաղաքական գործընթացը ամբողջացնելու, այնուհետև նոր սահմանադրություն մշակելու, խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ի վերջո նոր կառավարություն ձևավորելու հիման վրա: Նախագծի ամենացայտուն առանձնահատկություններից մեկը ՄԱԿ խարտիայի և ներկայացված միջազգային ու տարածաջրջանային նախագծերի ընդհանուր առանցքների, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացրած վեց կետից կազմված նախագծի նկատմամբ ներքին համոզմունքն է, որտեղ ուշադրության է արժանացել Սիրիայի` ճգնաժամից դուրս գալու քաղաքական և խաղաղասիրական տարբերակը: Այս նախագծի ճշգրիտ իրագործումը կարող է ճանապարհ հարթել Սիրիայի և տարածաշրջանի ժողովուրդների լուսավոր ու կայուն ապագայի համար:

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ պաշտպանում է Բաշար Ասադի ելույթը և ծրագիրը: Տարբեր երկրներ ևս եկել են այն եզրահանգման, որ Սիրիայի խնդիրը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է այն լուծել քաղաքական մոտեցմամբ, որը կարող է լինել դրական ձեռքբերում և քայլ առաջ: Բոլոր երկրները պետք է մասնակցություն ցուցաբերեն Սիրիայի` ճգնաժամից դուրս բերման լավագույն պայմանները գտնելու համար: Ակնհայտ է, որ ներկա իրավիճակի պահպանումը որևէ կերպ չի կարող երաշխավորել Սիրիայի և Մերձավոր Արևելքի պես լարված տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Իրանը գտնում է, որ Սիրիայի ժողովուրդը հասել է քաղաքական կատարյալ հասունացման և պետք է խաղաղ մթնոլորտում որոշում կայացնի, թե ովքեր պետք է ստանձնեն երկրի կառավարումը: Սիրիայի ընդդիմադիր ուժերը դեմ են օտար երկրների ռազմական միջամտությանը: Որոշ ընդդիմադիր ուժեր, որոնք զինված պայքար են մղում, ապրում են Սիրիայի սահմաններից դուրս և առավելապես հակված են լարվածություն ստեղծել երկրում»,- նշված է դեսպանության մամուլի բաժնի տարածած հայտարարությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---