Ռոբերտ Բլեյք. ԱՄՆ-ն չի կիսում միջինասիական պետությունների մտավախությունը՝ Աֆղանստանից զորքերը դուրս բերելու կապակցությամբ

Ռոբերտ Բլեյք. ԱՄՆ-ն չի կիսում միջինասիական պետությունների մտավախությունը՝ Աֆղանստանից զորքերը դուրս բերելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի կիսում մտավախությունները՝ Աֆղանստանից զորքերը դուրս բերելու կապակցությամբ, երեքշաբթի օրը Աշխաբադում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի հարցերով օգնական Ռոբերտ Բլեյքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ծրագրվում է, որ մինչև 2014թ վերջ Աֆղանստանի տարածքում անվտանգության ապահովման պատասխանատվությունը ամբողջությամբ կփոխանցվի աֆղանական անվտանգության ուժերին, իսկ ՆԱՏՕ-ն կզբաղվնի նրանց նախապատրաստմամբ և աջակցություն ցուցաբերելով՝ առանց ռազմական օպերացիաներին մասնակցելու:

Ինչպես նա է պնդում Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը գնալով ավելի կոմպետենտ են դառնում և ներկայումս անցկացնում են անվտանգության ապահովման օպերացիաների 80 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---