
Անվտանգության պատնեշի մոտ հերթապահություն իրականացնելիս ՑԱԽԱԼ-ի զինվորները հայտնաբերել են թունել, որն ահաբեկիչները փորել են Գազայի հատվածում, և որը դուրս է գալիս իսրայելական տարածք:
Մասնագետները փորձում են հաստատել, թե երբ է կառուցվել թունելը և որքան ինտենսիվորեն է այն շահագործվել:
Այս միջադեպը, որն ընկալվում է որպես իսրայելական տարածքում այդ երկրի բնակիչների և ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ ահաբեկչություններ իրականացնելու մտադրություն, լուրջ վերաբերմունք է պահանջում, գրում է MIGnews-ը: