15 հունվարի 2013 - 21:46 AMT
Ֆրանսուա Օլլանդ. Ֆրանսիան օգնում է Մալիի կառավարությանը հաղթել ահաբեկիչներին

Ֆրանսիան օգնում է Մալիի օրինական կառավարությանը հաղթել ահաբեկիչներին և վերականգնել ինքնիշխանությունն այդ երկրի տարածքում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը՝ Դուբայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ահաբեկիչները ցանկանում էին գրավել ամբողջ երկիրը, այդ թվում՝ մայրաքաղաք Բամակոն, որտեղ, ի դեպ, բնակվում են հազարավոր ֆրանսիացիներ»,-ասել է Օլլանդը:

«Ի՞նչ կլիներ հիմա Մալիի հետ, եթե որոշում չկայացնեինք միջամտելու այս խնդրին: Հաշվի առնելով ահաբեկիչների քանակությունը, նրանց սպառազինությունը, այդ մարդիկ կարող էին գրավել նաև Բամակոն»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: