16 հունվարի 2013 - 09:53 AMT
Դանիան տրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Մալիում ֆրանսիացի զինվորականներին սատարելու համար

Դանիայի խորհրդարանը քվեարկության ընթացքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել C-130 «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը Ֆրանսիայի զինվորականներին սատարելու համար Մալի ուղարկելու մասին:

«Հերկուլեսի» խնդիրն է օգնել զորքեր և ռազմական հանդերձանք տեղափոխել Աֆրիկա: Ինքնաթիռը կուղեկցեն շուրջ 40 զինծառայողներ` օդաչուներ, մեխանիկներ և այլն: Հաշվարկված է, որ այդ ակցիան թագավորության հարկատուների համար կարժենա 11 մլն կրոն (շուրջ 2 մլն դոլար), հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ աջակցությամբ նախաձեռնված ակցիան առանցքային նշանակություն ունի նրա համար, որպեսզի Մալին դրախտ չդառնա իսլամիստների ցանցի համար»,- ասել է Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ Շմիթը: