16 հունվարի 2013 - 12:30 AMT
Հնդկաստանը կստուգի իր Boeing 787 Dreamliner ինքնաթիռները Ճապոնիայում տեղի ունեցած միջադեպից հետո

Հնդկաստանի ավիացիոն իշխանությունները կստուգեն Air India-ի տրամադրության տակ գտնվող բոլոր Boeing 787 Dreamliner ինքնաթիռները Ճապոնիայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ այդ մոդելի ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարեց Ճապոնիայում սրահի ծխածածկման պատճառով: 137 ուղևորներից 5-ը վնասվածքներ ստացան:

«Մենք կուսամնասիրենք իրավիճակը Boeing և Air India-ի հետ համատեղ»,-հայտարարել է Հնդկաստանի քաղավիացիայի ղեկավար Արուն Միշարան: Air India-ն ունի վեց Dreamliner, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: