16 հունվարի 2013 - 09:50 AMT
«ՀԺ».Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հասանելի կլինի այս շաբաթ օրը

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը հասանելի կլինի այս շաբաթ օրը` հունվարի 19-ին: Այն այժմ տպարանում է` պատրաստ տպագրության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից: Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համագումարում ներկայացված ծրագիրը վերամշակվել է, համալրվել նոր առաջարկներով և ուղարկվել տպագրության: Հունվարի 19-ին այն տեղադրված կլինի կուսակցության կայքում: Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն առայժմ «ժլատ» է քարոզարշավին վերաբերող տեղեկություններ տարածելուց»,-գրում է թերթը: