16 հունվարի 2013 - 10:09 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի 4-րդ տուրում զիջել է Վիշվանաթան Անանդին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի 75-րդ շախմատային փառատոնի 4-րդ տուրում պարտություն է կրել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից (Հնդկաստան):

Հայ շախմատիստը խաղացել է սպիտակ խաղաքարերով: Անանդը հավաքել է 3 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը: Փառատոնի առաջատարը 3 միավորով Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա), 3-րդ տեղում նույնպես 3 միավորով Սերգեյ Կարյակինն է (Ռուսաստան): Արոնյանն ունի 1.5 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը:

5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Իվան Սոկոլովը (Ռուսաստան):