16 հունվարի 2013 - 10:11 AMT
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը վստահ գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը վստահ գլխավորում է Հայաստանի շախմատի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Առաջնության չորրորդ տուրում Պետրոսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Տիգրան Քոթանջյանի նկատմամբ: Պետրոսյանն ունի չորս միավոր և զբաղեցնում է առաջին տեղը:

Երկրորդ տեղում Ավետիք Գրիգորյանն է երեք միավորներով: Նա ոչ ոքի է խաղացել Զավեն Անդրիասյանի հետ և Ռոբերտ Հովհաննիսյանի հետ 2.5 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը: Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Ռոբերտ Աղասարյանի նկատմամբ:

Այս տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Հրանտ Մելքումյանին, իսկ Արման Փաշիկյանը` Հովիկ Հայրապետյանին: 5-րդ տուրում կխաղան հետևյալ զույգերը` Պետրոսյան-Անդրիասյան, Հովհաննիսյան-Քոթանջյան, Հայրապետյան-Աղասարյան, Տեր-Սահակյան-Փաշիկյան, Գրիգորյան-Մելքումյան: