16 հունվարի 2013 - 10:49 AMT
Ալեքսեյ Դրեև. Արոնյան-Անանդ պարտիան բացառիկ էր իր գեղեցկությամբ

Գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևը կիսվել է Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի չորրորդ տուրում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Լևոն Արոնյանի (Հայաստան) միջև պարտիայի մասին տպավորություններով:

«Դա հիանալի է, բացառիկ գեղեցկությամբ խաղ էր: Մի քիչ զարմացրել է Արոնյանի «միամտությունը», ով, ըստ երևույթին, անակնկալի է եկել և պատշաճ զգուշություն հանդես չի բերել ու թույլ տվել Անանդին ցուցադրել համակարգչային վերլուծություն: Կարելի է նշել, որ 14.f4-ի փոխարեն ճիշտ է թվում 14.h3: Բայց 14.f4-ից հրաժարվելու համար պետք է տեսնել 15...Bc5, իսկ դա հեշտ չէ»,- Դրեևի խոսքերը հաղորդում է chess-news.ru-ն: