16 հունվարի 2013 - 10:35 AMT
Այսօր Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը

Այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հրաժեշտի արարողությունը կկայանա հաջորդ օրը` ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Հիշեցնենք, որ երեկ կյանքի 86-րդ տարում մահացել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: