Ըստ նախնական տվյալների, Հալեպի համալսարանի պայթյունից տուժածների թվում հայեր չկան

Ըստ նախնական տվյալների, Հալեպի համալսարանի պայթյունից տուժածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, Հալեպի համալսարանի պայթյունից տուժածների թվում հայեր չկան: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հունվարի 15-ին ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել կառավարական զորքերին ենթակա թաղամասում՝ զոհվել է 80 մարդ, վիրավորվել է 160-ը: Միջադեպը տեղի է ունեցել քննաշրջանի ընթացքում:

Ռումբը տեղադրվել էր ուսանողական հանրակացարանի ու ճարտարապետական ֆակուլտետի շենքի միջև: Նույն թաղամասում ժամանակավոր ապաստան էին գտել 30 հազար փախստականներ, նրանց թվում ևս կան զոհեր: Սիրիայի կառավարությունը ահաբեկչության համար մեղադրել է զինված ընդդիմությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---