16 հունվարի 2013 - 14:37 AMT
2013-ի հունվարի 1-ից ՀԿԵ ուղևորների համար գործում են նոր սակագներ

Ելնելով ներհանրապետական ուղևորափոխադրումների վնասաբերությունից` 2013-ի հունվարի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սակագնային փոփոխություններ է կատարել երթևեկության նոր գոտիների բաժանման հիման վրա:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀԿԵ ուղևորափոխադրումների վարչության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը, տվյալ պահին գործում են 50 կմ հեռավորությամբ 3 գոտիներ նախկին 11-ի փոխարեն, ինչը պայմանավորված է ուղևորափոխադրումների վնասաբերությամբ:

Այսպիսով, մինչև 50 կմ հեռավորությամբ ուղևորության համար ուղևորը կվճարի 300 դրամ, մինչև 100 կմ` 600 դրամ, իսկ մինչև 160 կմ` 1000 դրամ: