16 հունվարի 2013 - 15:38 AMT
Քաբուլում պայթյուն է որոտացել

Չորեքշաբթի օրը Քաբուլում տեղի է ունեցել հզոր պայթյուն:

Աֆղանական «Բահտար» տեղեկատվական գործակալության տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Չարախի-ե Սադարատ շրջանում, որը գտնվում է մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանատներից ոչ հեռու:

Պատահարի պատճառները և հանգամանքները պարզվում են: