Հրայր Թովմասյան. Այս ընտրությունները պետք է լինեն ամենաանխոցելին և ամենաժողովրդավարականը

Հրայր Թովմասյան. Այս ընտրությունները պետք է լինեն ամենաանխոցելին և ամենաժողովրդավարականը

PanARMENIAN.Net - Առավել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը պետք է Հայաստանին, որպեսզի մեր երկիրը խնդիրներ չունենա միջազգային հարաբերություններում և ներքին հարցերում: Նման կարծիքի է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այսօր ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների համար կազմակերպված եռօրյա դասընթացի բացման ժամանակ Հրայր Թովմասյանը նկատեց, որ ժողովրդավարության հաստատման հարցում Հայաստանը լուրջ առաջընթաց է ապրել: «Մեր առօրյա բառապաշարից դուրս է եկել չարտոնված հանրահավաք հասկացությունը, սա լուրջ ձեռքբերում է»,- ասաց նա: Ըստ արդարադատության նախարարի` լավ, ժողովրդավարական ընտրություեններ անցկացնելու համար կա երեք նախապայման` ընտրական օրենսդրություն, հասարակությության քաղաքական-իրավական կուլտուրայի որոշակի աստիճան և իշանությունների կամք: «Հայաստանի ընտրական օրենսդրությունը շատ ու շատ ավելի առաջադիմական կարող է համարվել, քան մի շարք արևմտյան երկրներում: Այս ընտրությունները պետք է լինեն ամենաանխոցելին և ամենաժողովրդավարը»,- ասաց նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---