16 հունվարի 2013 - 17:10 AMT
Սպիտակ տունը բացասական պատասխան է տվել մի շարք նահանգների անջատման մասին խնդրագրերին

Սպիտակ տունը բացասական պատասխան է տվել մի շարք նահանգների, այդ թվում Տեխասի, Լուիզիանայի, Թենեսիի անջատման մասին խնդրագրերին:

Պատասխանում ասվում է, որ ԱՄՆ-ն ստեղծվել է հիմնադիր հայրերի կողմից որպես հավերժ միություն: Ըստ 1869թ. Գերագույն դատարանի որոշման առանձին նահանգներ իրավունք չունեն դուրս գալու պետության կազմից:

2012թ. նոյեմբերին ԱՄՆ մի շարք նահանգներ պահանջեցին դուսր գալ ԱՄՆ կազմից, սակայն 25 հազար ձայնի շեմը հաղթահարեցին միայն մոտ 10-ը: Ձայների առավելագույն քանակը հավաքվեց Տեխասում՝ 125 հազար ձայն: