17 հունվարի 2013 - 10:09 AMT
Մեծ Բրիտանիան ուժեղացնում է Ալժիրի դեսպանատան հսկողությունը

Ալժիրի արևելքում իսլամիստների հարձակման արդյունքում մի քանի բրիտանացիների առևանգումից և մահվանից հետո Միացյալ Թագավորությունն ուժեղացնում է Ալժիրում իր դեսպանատան հսկողությունը: Այդ մասին հունվարի 17-ին հաղորդել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը:

«Ես զրուցել եմ Ալժիրում մեր դեսպանի հետ և որոշում ընդունել այնտեղ ուղարկել ԱԳՆ արագ արձագանքման խումբը: Դա անհրաժեշտ է բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության հսկողությունն ուժեղացնելու և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Հեյգը «Սքայ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս ժամին ունեցած տեղեկատվության համաձայն, Ալժիրում առևանգված մարդկանց շարքում կան Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի քաղաքացիներ: