«Առավոտ». Եվրասիական միության հարցով Ռուսաստանն անթաքույց ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա

«Առավոտ». Եվրասիական միության հարցով Ռուսաստանն անթաքույց ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - «Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը խոսելով Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական հնարավոր մարտահրավերների մասին` նկատել է, որ վերջին շրջանում ծավալված` Եվրամիություն, թե՞ Եվրասիական միության բանավեճը Կրեմլի քարոզչական նախագիծն է: «Ռուսաստանը այդ կերպ փորձում է նույն նժարների վրա դնել Եվրամիությունն ու Եվրասիական միությունը, մինչդեռ դրանք բացարձակապես համարժեք չեն: Եթե Եվրամիությունը համամարդկային արժեհամակարգի հիմքով կայացած կառույց է, ապա Եվրասիական միությունը նոր կայսրության քաղաքական նախագիծ է, կասեի` քաղաքակրթական էքսկլավ ստեղծելու նախագիծ, որի ապագան իր ներկայից ավելի մշուշուտ է: Մաքսային միությանն անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից, և ոչ միայն տնտեսական առումով. դա մեր ինքնիշխանության սահմանափակում է, որովհետև Մաքսային միության փաստաթղթերում արդեն իսկ ամրագրված են վերպետական կառուցվածքներ, որոնց մաս կազմելը հակասում է մեր Սահմանադրությանը»,-նշել է Դ. Շահնազարյանը` հավելելով, որ այսօր ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցկու հարց չկա, մինչդեռ Ռուսաստանն անթաքույց, անգամ հրապարակային ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա` Եվրասիական և Մաքսային միություններին ներգրավվելու նպատակով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---