17 հունվարի 2013 - 10:28 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Հալեպի համալսարանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Հալեպի համալսարանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում մահացել է առնվազն 87 մարդ, հաղորդում է Reuters-ը:

2013-ի հունվարի 15-ին համալսարանի տարածքում տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնք հանգեցրել են ուսանողների շարքում զանգվածային զոհերի: Պայթյունի պատճառները հայտնի չեն: Պաշտոնական Դամասկոսը և ընդդիմադիրները մեղադրում են միմյանց: