17 հունվարի 2013 - 10:12 AMT
Հունվարի 17-ին Հայաստանի շախմատի առաջնությունում հանգստյան օր է

Հայաստանի շախմատի առաջնության 5-րդ տուրից հետո առաջատարը նախկինի նման գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն է, չնայած նրան, որ նա միավորները կիսել է Զավեն Անդրիասյանի հետ: Պետրոսյանն իր ակտիվում ունի 4.5 միավոր և իր մոտակա մրցակցից` Ավետիք Գրիգորյանից, առաջ է 1 միավորով: Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Հրանտ Մելքումյանի հետ, ով մեկ միավորով նախավերջին` 9-րդ տեղում է:

3-րդ տեղում 3.5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն է, նա պարտության է մատնել Տիգրան Քոթանջյանին: Առաջնության այլ պարտիաներում Հովիկ Հայրապետյանը հաղթել է Ռոբերտ Աղասարյանին, իսկ Արման Փաշիկյանը` Սամվել Տեր-Սահակյանին:

Հունվարի 17-ին շախմատիստները հանգստանում են, առաջնությունը կշարունակվի հունվարի 18-ին: