17 հունվարի 2013 - 10:44 AMT
Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Շախտյորը» հաղթել է «Զամալեկ» ՖԱ-ին

ԱՄԷ-ի հավաքում Դոնեցկի «Շախտյորի» առաջին մրցակիցն է եղել Եգիպտոսի «Զամալեկը»: Թիմերը հանդիպել են Matchworld Cup 2013 միջազգային մրցաշարի շրջանակներում:

Ուկրաինական թիմը հաղթանակ է տարել 3:2 հաշվով: Մինչև 89-րդ րոպեն հաշիվը հավասար է եղել` 2:2: Բայց Ադրիանոյի փոխանցման շնորհիվ Հենրիխ Մխիթարյանը գրավել է հակառակորդի դարպասը` հաշիվը դարձնելով 3:2:

Խաղից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ խաղը երկու թիմերի համար լավ է եղել: «Այս խաղից մեզ համար մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խաղերին նախապատրաստությունը: Յոթ օրվա նախապատարաստությունից հետո կարող եմ ասել, որ իմ ֆուտբոլիստները լավ աշխատանք են կատարել»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Դոնեցկի թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 17-ին «Լոկոմոտիվի» դեմ: