17 հունվարի 2013 - 11:21 AMT
Արարատի մարզում ականանետ ու հրթիռներ են հայտնաբերվել

Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել է զինամթերք: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Հայտնաբերված «Ալազան-2M» տեսակի 4 հրթիռը և «ՇՏ 0832Դ» տեսակի ականանետի 1 փամփուշտը տեղափոխվել է ՀՀ ՊՆ զորամաս: