17 հունվարի 2013 - 12:35 AMT
Քաղտեխնոլոգ. Այս ընտրություններում «նկարչություն» լինելու է, սակայն հօգուտ ընդդիմության

Գործող նախագահի հաղթանակը նախագահական ընտրություններում միանշանակ է: Նման կարծիքի է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝մյուս 7 թեկնածուները ընտրություններին մասնակցում են պարզապես մասնակցելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Քոչարյանն ասաց, որ կիսում է այն տեսակետը, որ ընտրություններին լինելու է «նկարչություն»:

«Այս դեպքում, սակայն, նկարչությունը լինելու է հօգուտ ընդդիմության: Կարծում եմ, որ իշխանությունը չի ցանկանա, որ 80 տոկոս հավաքի, այդ պատճառով էլ կբավարարվի` իր օգտին 65 տոկոս նկարելով»,- ասաց քաղտեխնոլոգը: