Կարեն Քոչարյան. Որոշ թեկնածուների և կուսակցությունների առաջնորդների վրա սարդոստայն է առաջացել

Կարեն Քոչարյան. Որոշ թեկնածուների և կուսակցությունների առաջնորդների վրա սարդոստայն է առաջացել

PanARMENIAN.Net - Քաղաքական դաշտում, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, սերնդափոխություն է հարկավոր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ պարտադիր չէ, որ նախագահական ընտրություններին, որպես թեկնածու, առաջադրվի կոնկրետ առաջնորդը: «Չեմ հասկանում հատկապես այն թեկնածուների տրամաբանությունը, որ առաջադրվում են մի քանի անգամ, նույնիսկ սարդոստայն է կապել որոշ թեկնածուների և կուսակցությունների առաջնորդների վրա»,- նկատեց նա:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ ընտրությունների օրը լինելու է անհետաքրքիր, սակայն, ըստ նրա, ընտրություններից հետո հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ընդդիմությունը այդքան ներուժ չունի, որ հանրությանը դուրս հանի հրապարակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---