17 հունվարի 2013 - 13:25 AMT
Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի աբխազական երկաթուղին աշխատի

Հայաստանն ակտիվ դիրքորոշում է զբաղեցնում աբխազական երկաթուղու բացման հետ կապված հարցի կարգավորման մեջ: Այդ մասին հունվարի 17-ին Երևանում մամլո ասուլիսում իր վրացի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը :

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուգլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստան:

«Ակնհայտ է, որ մեր հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը: Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի աբխազական երկաթուղին աշխատի»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Իր հերթին, Իվանիշվիլին հավելել է, որ Վրաստանը պետք է վերականգնի հարաբերությունները հարևան երկրների հետ:

«Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան: Ցավոք սրտի, եղել և մնում են բարդ հարաբերություններ ՌԴ-ի, ինչպես նաև աբխազ ժողովրդի հետ, մենք հույս ունենք վերականգնել դրանք»,- ասել է նա, նշելով, որ խոսքը գնում է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Վրաստանի վարչապետը մտադիր է սեղմ ժամկետներում լուծել աբխազական երկաթուղու հարցը:

«Մենք ցանկություն ունենք և պատրաստ ենք արագ լուծել այդ երկաթուղային հաղորդակցության աշխատանքի հարցը»,- ասել է նա: