Իվանիշվիլին խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի վիրահայերը Վրաստանում իրենց զգան ինչպես տանը

Իվանիշվիլին խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի վիրահայերը Վրաստանում իրենց զգան ինչպես տանը

PanARMENIAN.Net - Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախընտրական քարոզարշավի ընթացքում Վրաստանի հայ համայնքը ջերմ ընդունելություն և աջակցություն է ցուցաբերել նրան: Այդ մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում. «Ես հայազգի շատ բարեկամներ ունեմ, իսկ հայ համայնքի ջերմ ընդունելությունն ընտրությունների արդյունք է»,- ասել է նա: Միաժամանակ, Իվանիշվիլին խոստացել է կատարել իր նախընտրական քարոզարշավի բոլոր դրույթները, որոնք վերաբերվում են Վրաստանի հայերին: «Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի նրանք զգան իրենց ինչպես սեփական երկրում և ինտեգրվեն վրացական հասարակության մեջ»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---