ՕԵԿ-ը նախընտրական շտաբ կունենա, Արթուր Բաղդասարյանն էլ կհանդիպի ընտրողների հետ

ՕԵԿ-ը նախընտրական շտաբ կունենա, Արթուր Բաղդասարյանն էլ կհանդիպի ընտրողների հետ

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական շտաբ կունենա, որը կղեկավարի ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է, գալիք նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սատարում է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Սերտորեն համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ, նախատեսում ենք կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի այցերը բոլոր մարզեր, հանդիպումներ, նպատակն է մեր կուսակցության ընկերներին, համակիրներին ներկայացնել կուսակցության դիրքորոշումը, նաև լրացուցիչ հնարավորություն է հանդիպել ակտիվի հետ, լսել նրանց առաջարկությունները, դիրքորոշումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչիկ Հարությունյանը:

ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավարը կարևորում է այս ընտրությունները, և դրանք համարում լավ հնարավորություն` միջազգային չափանաշներին համապատսխան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Նա լուրջ մրցակցություն չի տեսնում, ՕԵԿ-ում համոզված են Սերժ Սարգսյանի հաղթանակի մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---