17 հունվարի 2013 - 13:56 AMT
Երևանի բոլոր դպրոցները կունենան մինչև 20 Մբթ/վ արագությամբ ինտերնետ

Երևան քաղաքի բոլոր դպրոցները շուտով Ucom ընկերության շնորհիվ կունենան մինչև 20 Մբթ/վ արագությամբ ինտերնետ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Ucom ընկերության գրասենյակ: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ընկերության տնօրեն Հայկ Եսայանի հետ:

Ucom ընկերությունը Հայաստանի բոլոր դպրոցների ինտերնետ մատակարարն է: ՀՀ կրթական ցանցում ներգրավված են 1422 դպրոց` 16.000 համակարգիչներով: