17 հունվարի 2013 - 14:37 AMT
Տաշիր-Գոգավան ճանապարհին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման 180-183 կիլոմետրին 6 մեքենաներ մնացել են բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ճանապարհը սպասարկող «Տաշիր» ՃՇՇ ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան:

Բուքը դեռ շարունակվում է, ճանապարհը դժվարանցանելի է, սակայն ճանապարհի մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքները շարունակվում են: