Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր է քննարկել Փոլ Ժան-Օրթիզի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր է քննարկել Փոլ Ժան-Օրթիզի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու և արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավոր դիվանագիտական խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:Պաշտոնական հանդիպումը, որը ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և Երևանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի ունեցավ Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում:

Ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել էր ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայկական սփյուռքի առջև ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---