17 հունվարի 2013 - 15:40 AMT
Սիրիայի մարդու իրավունքների կենտրոն. Ասադի զորքերը շուրջ 100 մարդ են սպանել Հոմսում

Ասադի զորքերը շուրջ 100 մարդ են սպանել Հոմսում, այդ թվում կանանց և երեխաների, հայտնում է Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը BBC-ի փոխանցմամբ:

Կազմակերպությունը պնդում է, որ մարդկանց սպանել են ամբողջ ընտանիքներով, այդպես, կենտրոնին հայտնի են մեկ ընտանիքի 14 սպանվածների անուններ:

Ասվում է, որ շատերը զոհվել են տների հրկիզման արդյունքում, ոմանց էլ սպանել են հրազենի միջոցով կամ սառը զենքով:

Կազմակերպությունը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով հետաքննել միջադեպը: