Հայտնի է U2 խմբի հաջորդ ալբոմի անվանումը

Հայտնի է U2 խմբի հաջորդ ալբոմի անվանումը

PanARMENIAN.Net - Իռլանդական U2 խումբը հայտնել է իր հաջորդ ալբոմի անունը: Այն կոչվելու է «10 Reasons to Exist »: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղելով The Sun պարբերականին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, խումբն արդեն մի քաի ամիս շարունակ զբաղվում է նոր ալբոմի ձայնագրությամբ:

Ավելի վաղ խմբի մենեջեր Փոլ ՄակԳիննեսսը The Irish Independent պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ խմբի հաջորդ ալբոմը, հնարավոր է. լույս տեսնի 2013թ:

Ծրագրվում է նոր սկավառակում ներառել « Every Breaking Wave », « Return of the Stingray Guitar » և « Glastonbury » երգերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---