17 հունվարի 2013 - 16:14 AMT
Առնվազն 12 շիա մահմեդական է զոհվել հերթական պայթյուններից Իրաքում

Առնվազն 12 շիա մահմեդական է զոհվել հերթական պայթյուններից Իրաքում , հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Նախօրեին մի շարք պայթյունների հետևանքով Իրաքի տարբեր քաղաքներում առնվազն 33 մարդ է զոհվել:

Բռնության էսկալացիան կապված է շիաների և սունիների քաղաքական դիմակայության սրման հետ երկրի իշխանական կառույցներում: