
Հորդանանի վարչապետ Աբդուլլա Էնսուրը հայտարարել է, որ իր երկիրը կարող է փակել Սիրիայի հետ սահմանը, եթե բռնությունը սրվի կամ Ասադի ռեժիմի տապալման դեպքում փախստականների նոր հոսք առաջանա, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Էնսուրը չի խոսել այն մասին, թե որքանով է հավանական Ասադի ռեժիմի տապալումը՝ նշելով միայն, որ Հորդանանը վերջին շաբաթներին շփում չի ունեցել Դամասկոսի հետ: