Սերգո Կարապետյանը կմասնակցի գյուղնախարարների 5-րդ համաշխարհային համաժողովին

Սերգո Կարապետյանը  կմասնակցի գյուղնախարարների 5-րդ համաշխարհային  համաժողովին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնեց Բեռլին՝ մասնակցելու խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովը համընկնում է 78-րդ ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, որին, ի թիվս մասնակից ավելի քան 70 երկրների, առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Գերմանիայի Միջազգային համագործակցության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ մեր երկիրն այնտեղ ներկայացված կլինի ագրոպարենային ոլորտի 15 ձեռնարկությունների արտադրանքով (կոնյակ, գինի, հյութեր, պահածոներ), հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նախարարական համաժողովի առաջին օրը, փորձագիտական խմբի քննարկումներին մասնակցելուց բացի, Սերգո Կարապետյանը կհանդիպի նաև Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերեյթի հետ։ Երեկոյան նա կմասնակցի միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, կծանոթանա ցուցահանդեսին, կլինի հայկական թաղամասերում:

Ավելի ուշ Սերգո Կարապետյանին կընդունեն Գերմանիայի Դաշնության Պարենի, գյուղատնտեսության և սպառողների շահերի պաշտպանության ֆեդերալ նախարար, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Իլսե Այգները և ցուցահանդեսի գործընկեր երկիր Նիդեռլանդների թագավորության գյուղատնտեսության նախարար Կո Վերդաասը։ Հանդիպումների ընթացքում կշոշափվեն Հայաստանի և նշված երկրների միջև համագործակցության հեռանկարների և վերջիններիս իրականացմանն առնչվող հարցեր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---