
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունվարի 16-ին և 17-ին աշխատանքային հանդիպումներ ունեցավ հանրապետության քաղաքային և խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Քննարկվեցին 2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ համագործակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորեց համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման և բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Նա միաժամանակ հայտնեց, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Գևորգյանը նաև կարևորեց ՏԻ մարմիններ-մարզպետարան- պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը:
Համայնքների ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացան պարզաբանումներ: Այս ամսին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: