17 հունվարի 2013 - 16:51 AMT
Հայաստան-Թուրքմենստան ընկերական հանդիպումը չի կայանա

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարտի 22-ին նշանակված Հայաստան- Թուրքմենստան ընկերական հանդիպումը չի կայանա:

Խաղը տեղի չի ունենա, քանի որ Թուրքմենստանի հավաքականը նշված ժամկետներում մասնակցելու է Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է պաշտոնական նամակ, որում նշված է. «Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է իր խորին երախտագիտությունը մեր երկրների հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հրավերի համար, սակայն ցավով պետք է նշենք, որ ՖԻՖԱ-ի կողմից Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումների ժամկետների տեղափոխության պատճառով մենք չենք կարող ընդունել ձեր հրավերը: Դրա փոխարեն մենք սիրով առաջարկում ենք հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսի 14-ին կամ մեկ ուրիշ օր»:

Հանդիպման հնարավոր նոր ժամկետները ՀՖՖ-ն դեռ չի քննարկել: