17 հունվարի 2013 - 17:05 AMT
Ավստրալիայի բանկիչը 5-կիլոգրամանոց ոսկու բնակտոր է գտել

Ավստրալիայի բնակիչը Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա 5-կիլոգրամանոց ոսկու բնակտոր է գտել, որի արժեքը կարող է կազմել կես մլն ԱՄՆ դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ավստրալական Ballarat Courier պարբերականի վրա հղումով:

Ոսկի որոնողը, որի անունը չի հայտնվում, հայտնաբերել է բնակտորը 60 սմ խորության վրա Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա: Նա անմիջապես գնացել է օգտակար հանածոների հատուկ խանութ:

Խանութի սեփականատեր Քորդել Քենթը պատմել է, որ 5 կգ ոսկու շուկայական արժեքը կազմում է մոտ 315 հազար դոլար, սակայն այդ չափի բնակտորները շատ հազվագյուտ են, ուստի Քենթը չի բացառում, որ գինը կարող է հասնել կես միլիոնի: