17 հունվարի 2013 - 17:38 AMT
ԶԼՄ-ներ. Ալժիրում զոհվել են 34 օտարերկրացիներ և 15 ահաբեկիչներ

Ալժիրի հարավ-արևելքում նավթագազային կոնցեռնի բնակելի համալիրի ռազմական ուղղաթիռների կողմից գնդակոծության արդյունքում զոհվել են 34 օտարերկրացիներ և 15 ահաբեկիչներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մավրիտանական ВАН գործակալության վրա հղումով: Օտարերկացիները պատանդ էին պահվում ահաբեկիչների կողմից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ օտարերկրյա պատանդներից 25 ազատ են արձակվել: