Ֆրանսիայի ՊՆ ղեկավար. Ֆրանսիացի զինվորականների քանակը Մալիում հասնում է 1,4 հազարի

Ֆրանսիայի ՊՆ ղեկավար. Ֆրանսիացի զինվորականների քանակը Մալիում հասնում է 1,4 հազարի

PanARMENIAN.Net - Հակաահաբեկչական «Սերվալ» գործողությանը մասնակցող ֆրանսիացի զինվորականների քանակը Մալիում հասնում է 1,4 հազարի, հայտնել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան Իվ լը Դրիանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Լը Դրիանի, ֆրանսիացի զինծառայողներն ակտիվորեն մասնակցում են մարտական գործողություններին:

Չորեքշաբթի գերատեսչությունը հայտնել էր, որ զորակազմը Մալիում բաղկացած է 800 զինծառայողից:

Ըստ վերջին տվյալների, ֆրանսիական ստորաբաժանումներն ու Մալիի բանակի ջոկատները շարժվում են դեպի հյուսիս, որտեղ կենտրոնացած են գրոհայինները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---