Թեհրանը 1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին

Թեհրանը 1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին

PanARMENIAN.Net - Իրանը Սիրիային տրամադրել է 1 մլրդ դոլար վարկ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի վարչապետի՝ Թեհրան կատարած այցի արդյունքում:

Սպասվում է, որ տրամադրված միջոցների մոտավորապես կեսը կտրամադրվի Սիրիայի էներգետիկայի զարգացմանը: Մասնավորապես, Իրանը մտադիր է ֆինանսավորել էլեկտրակայանների շինարարությունը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Սիրիայի էկոնոմիկան թուլացել է գործող նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և զինված ընդդիմության հակամարտության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---