Աֆրոմիության զինվորները, հետապնդելով իսլամիստներին, սխալմամբ կրակ են բացել դպրոցի վրա

Աֆրոմիության զինվորները, հետապնդելով իսլամիստներին, սխալմամբ կրակ են բացել դպրոցի վրա

PanARMENIAN.Net - Աֆրիկյան միության միավորված բանակի զինվորները, հետապնդելով իսլամիստներին, սխալմամբ կրակ են բացել մահմեդական դպրոցի վրա:

Զոհվել է 5 երեխա և երկու մեծահասակ, մոտ 10 հոգի վիրավորվել է, հայտնում է Russia Today-ը:

Ահաբեկիչները հարձակվել էին զորքերի վրա, երբ նրանք գաղտնի շարժվում էին դեպի Լեգգո գյուղը: Նրանք ետ են մղել հարձակումն ու հակահարձակման անցել:

Իսլամիստները նահանջել են գյուղի տարածք: Նրանց հետապնդող զինվորները ներխուժել են բնակավայր ու կրակ բացել դպրոցի վրա, որտեղ այդ պահին դասեր էին ընթանում, հայտնում է BBC-ին:

Քաղաքացիական պատերազմը Սոմալիում շարունակվում է արդեն տարիներ ի վեր: Երկիրը փաստացի բաժանվել է երեք մասի՝ Պունտալենդ, Սոմալիլենդ և Կենտրոնական Սոմալի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---