15 հուլիսի 2005 - 14:20 AMT
ԵԱՀԿ ՄԽ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ
Վերջին տարում ղարաբաղյան հակամատության կարգավորման հարցում արձանագրվել է առաջընթաց: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իրենց գործունեությամբ համանախագահները չեն չափում բանակցությունների արդյունավետությունը, սակայն բանակցությունների գնահատման ցուցանիշ է շարունակվող քննարկումները, որոնց արդյունքում ձեւակերպվելու է վերջնական որոշումը: «Եթե մենք ցանկանում ենք հասնել արդյունքի, ապա միայն բանակցությունների ուղիով, սակայն մենք առայժմ չենք կարող կանխատեսել այն»,- հայտարարել է Սթիվեն Մանը: Ընդսմին ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ «մենք չէինք հասնի այն ամենին, ինչին հասել ենք, եթե երկու կողմերն էլ չհայտարարեին փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին: Այն որ մենք գտնվում ենք հատկապես այդ գծի վրա, ասում է այն մասին, որ հակամարտության կողմերը գնացել են փոխզիջումների` առաջ շարժվելու հարցում»: Պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայի դիրքորոշումը շատ կարեւոր նշանակություն ունի արդյոք եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը մեծ նշանակություն կունենան տարածաշրջանի իրավիճակի համար` ռուսաստանցի համանախագահը նշել է միայն, որ Թուրքիան արդեն ոչ միայն բավականին ակտիվ նեգրավված է Մինսկի գործընթացում, այլեւ ակտիվորեն ազդում է նրա վրա: