Արտյոմ Ռեբրով. Յուրա Մովսիսյանը կօգնի «Սպարտակին» գարնանը պայքարել մեդալների համար

Արտյոմ Ռեբրով. Յուրա Մովսիսյանը կօգնի «Սպարտակին» գարնանը պայքարել մեդալների համար

PanARMENIAN.Net - Մոսկովյան «Սպարտակի» դարպասապահ Արտյոմ Ռեբրովը պատմել է, որ ձմեռային արձակուրդների ժամանակ հասցրել է հետևել ռուսական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին:

«Գիտեմ, որ Եշչենկոն «Լոկոմոտիվից» տեղափոխվել է «Անժի»: Վագները վերադարձել է ԲԿՄԱ:

Բրազիլացին, անկասկած, կզարդարի մեր առաջնությունը: Նա լավ հարձակվող է: Բացի այդ, Յուրա Մովսիսյանը, ով վերջերս դարձել է «Սպարտակի» անդամ, ոչնչով չի զիջում: Համոզված եմ, որ երկու նորեկները՝ Մովսիսյանն ու Մաջիդ Ուորիսը կօգնեն մեր թիմին գարնանը պայքարել մեդալների համար»,-նկատել է նա:

Վալերի Կարպինի մարզիկները տարին ավարտել են ռուսական Պրեմյեր Լիգայի աղյուսակի 6-րդ հորիզոնականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---