ԻԻՀ ՌԾՈւ-ի հրամանատար. Իրանի 14-րդ նավատորմի նավերը պետք է տեղակայվեն Միջերկրական ծովում

ԻԻՀ ՌԾՈւ-ի հրամանատար. Իրանի 14-րդ նավատորմի նավերը պետք է տեղակայվեն Միջերկրական ծովում

PanARMENIAN.Net - ԻԻՀ ՌԾՈւ-ի հրամանատարը հաղորդել է, որ ԻԻՀ 14-րդ նավատորմի նավերը պետք է տեղակայվեն Միջերկրական ծովում: Այս մասին նախօրեին հաղորդել է իրանական պետական Press TV հեռուստաալիքը:

Հաբիբոլլա Սայյարին հաղորդել է, որ նավատորմը 3 ամիսների ընթացքում վերահսկելու է Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը, Ադենի ծովածոցը, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը, Կարմիր ծովը, Սուէզի ջրանցքը և Միջերկրական ծովը:

Նա հաղորդել է, որ նավերը համապատասխան ուղղություններով կշարժվեն հաջորդ շաբաթ, փոխանցում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---