Լևոն Արոնյան. Շատ ուրախ եմ Վեյկ-ան-Զեեում առաջին հաղթանակիս համար

Լևոն Արոնյան. Շատ ուրախ եմ Վեյկ-ան-Զեեում առաջին հաղթանակիս համար

PanARMENIAN.Net - Վեյկ-ան-Զեեի 5-րդ տուրում Իվան Սոկոլովի (Հոլանդիա) նկատմամբ առավելությունից հետո, Լևոն Արոնյանը խոստովանել է, որ շատ ուրախ է հաղթանակի համար:

«Իհարկե հաճելի է, որ կարողացա առաջին հաղթանակը տանել այս մրցաշարում: Իմ մրցակիցը մեծ սխալ թույլ տվեց, ինչից հետո կարողացա նախաձեռնությունն իմ ձեռքը վերցնել և հաղթել»,-ասել է Արոնյանը:

Հաղթանակից հետո հայ շախմատիստը հավաքել է 2.5 միավոր և տվյալ պահին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Նա առաջատարներից ետ է մնում 1 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---