18 հուլիսի 2005 - 08:11 AMT
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՌՕՐՅԱ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Հուլիսի 18-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն հայ-ադրբեջանական սահմանում Հայաստանի եւ Նախիչեւանի ինքնավար հանրապետության զինված ուժերի շփման գծում նախատեսվում է դիտարկում, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Պիտեր Քին: Հայկական կողմից դիտարկմանը կմասնակցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը եւ Ալեքսանդր Սամարսկին: